ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ… Հայտնի է, թե որքան մարդ է ներկա գտնվել Փաշինյանի հրավիրած հանրահավաքին… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նախ նշենք, որ տեղեկություններ էին տարածվում, թե մարզերից ավտոբուսներով մարդկանց հարկադրաբար բերում են Երևան`

մասնակցելու իշխանության հրավիրած հանրահավաքին: Hraparam.am-ը գրում էր, որ Այդ ամենով հանդերձ, մենք տեսնում ենք, որ Հրապարակն այս պահին, երբ ելույթ է ունենում Փաշինյանը, այդքան էլ բազմամարդ չէ:

ԱԱԾ աշխատակիցների մեզ հետ զրույցում վստահեցրին, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին այս պահին ընդամենը 20-25 հազար մարդ է մասնակցում, որոնց մեծ մասը` մարզերից հարկադրաբար ավտոբուսներով բերված մարդիկ են ու պետական ապարատի աշխատակիցներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գրում է. Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:49-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել մոտ քսանմեկ հազար հարյուր մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *