ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ եմ նման բան հայտարարել. թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողին

«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ  ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես լրագրողներից մեկը հարց ուղղեց նրան՝ հիշեցնելով, որ վերջինս ասել է, թե  Շուշին ադրբեջանական քաղաք է»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է:

Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել՝ Շուշին ադրբեջանական է»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *