«Փաշինյանը ստույգ տվյալներ է ունեցել, որ ի վիճակի չենք դիմակայելու և մեզ տարել է գիտակցված պարտության»․ Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է.

«Պատերազմից հետո ստացվող բոլոր տվալները, եթե մենք համադրում ենք, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմի սկսվելը և սկսվելուց անմիջապես հետո արդեն ստույգ տվյալներ է ունեցել, որ այս պատերազմում մենք ի վիճակի չենք դիմակայել ադրբեջանական և թուրքական զինված ուժերին և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին։

Փաշինյանը, ճիշտ չգնահատելով իրավիճակն ու ճիշտ որոշում չկայացնելով, մարդկանց խաբելով և ցույց տալով, թե իբր հաղթում ենք, մեզ տարել է դեպի պարտություն»,- ասել է նա։ Վանեցյանի խոսքով՝ ինքն այժմ հստակ որակումներ չի տալիս, քանի որ ցանկանում է առաջնորդվել միայն փաստերով․ պետք է լինի գործի քննություն, որը կտա հասարակությանը հուզող հարցերի պատասխանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *