Քոչարյանը՝ ՀՀ իշխանությունների մասին. Նրանք բացառապես կենտրոնացած էին սեփական ժողովրդին հիմարացնելու վրա

Ադրբեջանը պատրաստվում էր այս պшտերшզմին, պատրաստվում էր բավականին երկար ժամանակ: Պшտերшզմը սկսվելուց մեկ շաբաթ առաջ մենք Հայաստանի վրա տեղեկատվական ակտիվ ճնշում տեսանք: Պարզ էր, որ պшտերшզմը հեռու չէ: Այս մասին «Սպուտնիկ-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ադրբեջանը պատրաստվում էր այս պшտերшզմին, պատրաստվում էր բավականին երկար ժամանակ: Պшտերшզմը սկսվելուց մեկ շաբաթ առաջ մենք Հայաստանի վրա տեղեկատվական ակտիվ ճնշում տեսանք: Պարզ էր, որ պшտերшզմը հեռու չէ: Եթե վերադառնանք այդ ժամանակաշրջանին, իսկապես դա պшտերшզմի տեղեկատվական նախապատրաստման շաբաթ էր: Նրանք փորձում էին արդարացնել, նրանք խոսում էին դիվանագիտական փակուղու մասին, խոսում էին տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրենց իրավունքի մասին, իսկ դիվանագիտական ձախողումը, մասնավորապես, նաեւ այն պատճառով էր, որ մենք ինքներս հիմարաբար կարգավորման խնդիրը ազգի ինքնորոշման հարթությունից տեղափոխեցինք տարածքային ամբողջականության հարթություն: Դա պարզապես բոլորովին չմտածված ու հիմար քայլերի մի ամբողջ շարք էր: Այնպես որ, նրանք զբաղված էին, բայց ոչ թե հասարակության կարծիքը նախապատրաստելով, ոչ թե ինչ-որ գրոհով, միջազգային հանրության շրջանում կարծիքի ձեւավորելով: Նրանք կենտրոնացած էին բացառապես դեպի ներս՝ սեփական ժողովրդին հիմարացնելու վրա»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Նա խոսել է նաեւ զորшհшվшքի հետ կապված ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ ինքը մոբիլիզացիա է անցկացրել եւ ռազմшկան դրություն է հայտարարել 1992 թվականին՝ Ղարաբաղում առաջին պшտերшզմի ժամանակ:

«Ես գիտեմ, թե դա ինչ է: Դա այն է, երբ ամբողջ երկիրը միանում է հաղթանակի գործին: Հաղթելու այլ տարբերակ չկա: Այո, դուք ճիշտ եք։ Երեւանում դա չէր երեւում: Շատերը կարծում են, եւ, ընդհանրապես Հայաստանի բնակչության ամբողջ մտածող մասը կարծում է, որ դա ռեսուրսների մոբիլիզացիա էր հասարակությանը ապատեղեկացնելու համար, եւ ոչ թե ռեսուրսների մոբիլիզացիա այս պшտերшզմում հաղթելու համար: Ի վերջո, ինչ է մոբիլիզացիան առաջին հերթին։ Դա բոլոր ռեսուրսների կենտրոնացումն է: Դա բանակի անձնակազմը պшտերшզմшկшն դրության հասցնելու անհրաժեշտությունն է, դա զինված ուժերի համալրումն է եւ այլն, եւ այլն: Այսինքն, բոլոր նյութական ռեսուրսների մոբիլիզացիա՝ ճակատում հաջողություն գրանցելու համար: Այս ամենը չկար: Նույնիսկ մարդկանց մոբիլիզացման պլանը կատարվեց կիսով չափ, ըստ այն ծրագրի, որը Հայաստանում կար նախորդ իշխանություններից՝ առաջին օր, երկրորդ օր, երրորդ օր, քանի մարդ, որ զորամասերում, պետք է գնան համալրման՝ փոխհատուցելու համար մարդկային կորուստները, փոխհատուցելու համար նյութական կnրուuտները, տեխնիկայի եւ այլն: Բացարձակապես ամեն ինչ ձախողվեց: Մեկ խնդիր է փայլուն կերպով կատարվել՝ բնակչությունից ճշմարիտ տեղեկատվությունը արգելափակելը»,- ընդգծել է նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *