5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Տոհոկու շրջանի Միյագայի պրեֆեկտուրայում, որը գտնվում է Ճապոնիայի հյուսիս-արևելքում, գրանցվել է մինչև 5,8 մագիտուդով երկրաշարժ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությանը:

Կարճ ժամանակ անց ցունամիի սպառնալիքը վերացվել է, ցնցումներ են զգացվել նաև հարևան հյուսիսարևելյան շրջաններում՝ Ֆուկուսիմայում, Իվատեում, ինչպես նաև մայրաքաղաքի շրջանում:

Միյագայում է գտնվում «Օնագավա» ատոմային էլեկտրակայանը, սակայն, ըստ Tohoku Electric Power- ի էներգետիկ ընկերության տվյալների, էլեկտրակայանում խափանումներ չկան: Բնակիչներից նույնպես տեղեկություններ չեն եղել ավերածությունների և զոհերի մասին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *